Ինովացիա

Հայաստանում առաջին վենչուրային ֆոնդը՝ Granatus Ventures-ը ներդրում է կատարել հայ հիմնադիր ունեցող Modicus Prime-ում

1 րոպեի ընթերցում

Հայաստանում առաջին վենչուրային ֆոնդը՝ Granatus Ventures-ը ներդրում է կատարել հայ հիմնադիր ունեցող Modicus Prime-ում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առաջին վենչուրային ֆոնդը՝ Granatus Ventures հայտարարել է հայ հիմնադիր ունեցող Modicus Prime ստարտափում ներդրում կատարելու մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներդրման չափը չի հրապարակվում, սակայն հայտնի է, որ Granatus Ventures-ի ներդրումը կօգնի ընկերությանն արագացնել իր առաջատար լուծումների զարգացումը և ընդլայնել թիմը։

Հայ հիմնադիր ունեցող Modicus Prime-ը լուծում է արհեստական բանականության (AI) և համակարգչային տեսողության (computer vision) խնդիրներ կենսաբանական բնագավառում, ինչպես նաև հետազոտությունների և արտադրման ժամանակ որակի վերահսկման և անոմալիաների հայտնաբերման նպատակով իրական ժամանակում որոշումներ կայացնում: Ընկերությունը մշակում է ծրագրային լուծումներ, որոնք ապահովում են իրական ժամանակում կենսաբանական պատկերների տեսողական վերլուծություն և ահազանգում հայտնաբերված աղտոտվածության մասին։

Modicus Prime-ը հիմնադրվել և ղեկավարվում է Թեյլոր Չարտիերի կողմից: Տեխնիկական թիմը ղեկավարում է Դավիթ Վարդանյանը։ Ընկերությունը Հայաստանում ունի ինժեներների թիմ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում