Հասարակական

ԼՂ-ից բռնի տեղահանված բազմաթիվ անձինք Շիրակի մարզ տեղափոխվելու ցանկություն են հայտնում

2 րոպեի ընթերցում

ԼՂ-ից բռնի տեղահանված բազմաթիվ անձինք Շիրակի մարզ տեղափոխվելու ցանկություն են հայտնում

ԳՅՈՒՄՐԻ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների թիվը Շիրակի մարզում օրեցօր ավելանում է։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին լրագրողներին ասաց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

Ըստ մարզպետի՝ հունվարի 30-ի դրությամբ մարզում ապաստան է գտել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4067 քաղաքացի՝ 1067 ընտանիք։ Չնայած մարզում առկա խնդիրներին, այս պահին էլ կան ընտանիքներ, որոնք ցանկանում են տեղափոխվել Շիրակի մարզ։

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին աջակցության ցուցաբերումը, նրանց կեցության ու կարիքների լուծումը 2023 թվականի աշխատանքային կարևոր ուղղություն է եղել ու հիմա էլ կա։ Առաջին իսկ օրվանից մարզպետի աշխատակազմում ձևավորված աշխատանքային հանձնաժողովն արել է հնարավորը մեր քույրերին ու եղբայրներին հուզող հարցերին հնարավորինս արագ լուծում տալու համար։ Մարզի դպրոցներում ուսումը շարունակում է 684 աշակերտ, բուհերում՝ 49 ուսանող։ 24 բուժհաստատություններում հաշվառվել է 2856 քաղաքացի, դեղորայք է ստացել, ստացիոնար բուժման և լաբորատոր-գործիքային հետազոտության է ուղեգրվել 548 քաղաքացի»,-նշեց մարզպետը՝ տեղեկացնելով, արդեն հաջողվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 44 անձի աշխատանքի տեղավորման հարց լուծել։

ԱրմենուհիՄխոյան

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում