Հասարակական

Բելառուսը 5 գերմանական հովվաշուն է նվիրել Հայաստանի ՆԳՆ-ին

1 րոպեի ընթերցում

Բելառուսը 5 գերմանական հովվաշուն է նվիրել Հայաստանի ՆԳՆ-ին

ԵՐԵՎԱՆ,8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելառուսի ներքին գործերի նախարարությունը 5 գերմանական հովվաշուն է նվիրել Հայաստանի ներքին գործերի նախարարությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստում որոշում կայացվեց ընդունել Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից նվիրատվության կարգով հանձնված ծառայողական շներին։ Խոսքը «Արչի», «Նիկո», «Կերի», «Բլեիզ» և «Արմա» անուններով գերմանական հովվաշների մասին է։

Նշվում է, որ Բելառուսի նվիրատվությունն ընդունելու արդյունքում կբարելավվի Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայության վարչության շնավարժության բաժնի գործունեությունը, հնարավորություն կընձեռի համալրել ավելի երիտասարդ և որակական հատկանիշներով օժտված շներով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում