Տնտեսություն

ԼՂ-ից բռնի տեղահանվածների վարկերի մարման պետաջակցության ծրագրում որոշակի ֆիլտրեր են նախատեսվել․նախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վարկերի մարմանն ուղղված պետական աջակցության ծրագրի մասին օրենքն ընդունելիս, որոշակի ֆիլտրեր են նախատեսվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին, թե ինչու են ԼՂ բռնատեղահանված անձանց մասնավորապես օվերդաֆտ տեսակի վարկերը բանկերի կողմից գանձվում պետական աջակցության գումարներից։

«Սահմանվել են որոշակի ֆիլտրեր, օրինակ անգրավ վարկերը, որովհետև համարել ենք, որ անգրավ վարկերը այդքան էլ լեգիտիմ վարկեր չեն, այսինքն` ֆիկտիվ գործարքներ են և համարել ենք, որ դրանք չեն կարող մեր կողմից համարվել մարման ենթակա»,-պարզաբանել է նախարարը՝ նշելով, որ այդ ֆիլտրերում կան նաև այլ տեսակի վարկեր, մասնավորապես այնպիսիք, որոնց գրավի առարկան գտնվում է ՀՀ տարածքում։

Ըստ Հովհաննիսյանի՝ կան մի շարք այլ տեսակի վարկեր, որոնք այս կամ այն պատճառով նշված ֆիլտրերում են հայտնվել կամ չեն հայտնվել, ինչի հետևանքով խնդիրներ են առաջանում և դրանց առաջիկայում անդրադարձ կկատարվի ։

Ինչ վերաբերում է բանկերի կողմից վարկ ունեցող բռնատեղահանվածների պետական աջակցության գումարների գանձմանը, ապա նախարարը հավաստիացրել է, որ դրա իրավաչափությունը առաջիկայում կքննարկվի և ըստ այդմ միջոցառումներ կձեռնարկվեն։

Հայերեն

Ուկրաինայի Սումիի մարզում պարտադիր տարհանման գոտին ընդլայնվել է՝ ներառելով ևս 11 բնակավայր

ԱՄՆ-ն կրկնապատկում է պողպատի և ալյումինի մաքսատուրքերը

Պարզվել են Երևանի Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ. վրաերթի ենթարկված կինը մահացել է

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը՝ ընկերական խաղերին ընդառաջ

«Հայ ճամբար 2025»՝ ֆլամանդալեզու հայ երեխաների և պատանիների համար

Վրաստանի նախագահը Հարավային Կովկասը խաղաղության օազիս դարձնելու հնարավորություն է տեսնում

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Շվեյցարիայում կայացած համաժողովում բարձրացրել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների հարցը

Երեմյան կաթնամթերքը հունիսի 1-ին կնշի Կաթի համաշխարհային օրը

Փրկարարները մարել են Բերքանուշ գյուղում բռնկված հրդեհը

Փրկարարները մարել են Վանաձորի նախկին արտադրամասերից մեկի մոտ բռնկված հրդեհը