Քաղաքականություն

Հայաստանի խորհրդարանի վերապահումները Ալմա Աթայի հռչակագրի ստորագրման պահին չներկայացվելու պատճառով իրավական որևէ ուժ չունեն․Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի խորհրդարանի վերապահումները Ալմա Աթայի հռչակագրի ստորագրման պահին չներկայացվելու պատճառով իրավական որևէ ուժ չունեն․Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագիրը ստորագրելու պահին Հայաստանի խորհրդարանի կողմից արված վերապահումները չեն ներկայացվել ավանդապահին, հետևաբար՝ միջազգային իրավահարաբերությունների տեսանկյունից որևէ ուժ չունեն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին։

«Միջազգային և տեղական օրենսդրության համաձայն՝ երբ մի երկիր վերապահում է անում, այդ վերապահումը նաև Վիեննայի կոնվենցիայի համաձայն, պետք է ծանուցվի ավանդապահին։ Մենք շատ վաղուցվանից հետազոտում ենք այդ հարցը և արձանագրում ենք, որ ՀՀ-ն ավանդապահին չի ծանուցել դրա մասին։ Հետևաբար, միջազգային իրավահարաբերությունների տեսակետից այդ վերապահումները որևէ իրավական ուժ չունեն»,-մանրամասնել է Փաշինյանը՝ հավելելով, որ այդ փաստն իր հանձնարարականով մի քանի անգամ ստուգվել և վերստուգվել է։

«Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագիրն այդ վավերացման և հետագա չծանուցման փաստով հստակ և աներկբա արձանագրել է, թե որն է ՀՀ տարածքային ամբողջականությունը»,-պարզաբանել է վարչապետը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում