Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանն ու Պաոլո Փիրջանյանը քննարկել են Հայաստանում արհեստական բանականության բնագավառում նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն ու Պաոլո Փիրջանյանը քննարկել են Հայաստանում արհեստական բանականության բնագավառում նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ռոբոտաշինության և արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող Embodied, Inc. ընկերության հիմնադիր Պաոլո Փիրջանյանին: Վերոնշյալ ընկերությունը ստեղծել է Moxie AI ռոբոտը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։

Վարչապետը ողջունել է պարոն Փիրջանյանի այցը Հայաստան և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտի զարգացումը: Այդ համատեքստում, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև ոլորտում գործունեություն ծավալող մեր հայրենակիցների հետ սերտ համագործակցության ու առկա ներուժի իրացման անհրաժեշտությունը:

Պաոլո Փիրջանյանը նշել է, որ Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության ոլորտի զարգացման մեծ ներուժ է տեսնում և պատրաստ է նպաստել բնագավառի հետագա զարգացմանն ու առաջընթացին:

Քննարկվել են Հայաստանում արհեստական բանականության և ռոբոտաշինության բնագավառներում նոր ծրագրերի իրականացմանը, կարողությունների զարգացմանը վերաբերող հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում