Վահագն Խաչատուրյանը պատմական է գնահատում Հունգարիա իր այցը

1 րոպեի ընթերցում

ԲՈՒԴԱՊԵՇՏ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պատրաստակամ է զարգացնել հարաբերությունները Հունգարիայի հետ և ամեն ինչ կանի դինամիկ զարգացումը ապահովելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի հետ մամուլի ասուլիսին:

«Այս այցը պատմական է երկարատև ընդմիջումից հետո: Իրականում, մենք նոր գործընթացի սկիզբ ենք դնում, և անձամբ ես ու մեր պատվիրակությունը այդպես ենք գնահատում: Ուզում եմ հայտնել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը ակտիվ վերսկսել հայ-հունգարական հարաբերությունների նոր ժամանակաշրջան և անել ամեն ինչ, որպեսզի մեր հարաբերությունները դինամիկ զարգացում ունենան և տրամաբանական հունի մեջ մտնեն: Դա նշանակում է բարեկամական, եղբայրական հարաբերություններ, որոնք ունեցել ենք երկարաժամկետ, նույնիսկ անհիշելի ժամանակաշրջաններից»,- ասաց Խաչատուրյանը:

Հայերեն English Español فارسی Français Русский

Զելենսկին պատրաստ է քննարկել ՆԱՏՕ-ի այլընտրանքը՝ որոշակի պայմանով

Ուկրաինայի նախագահի խորհրդականը հայտարարել է, որ ԱՄՆ հետախուզական տվյալների սահմանափակումները հանգեցրել են զոհերի

COP17. Կանանց խմբի ներկայացուցիչները կոչ են արել ապահովել կենսաբազմազանության պահպանության ֆինանսավորման հասանելիություն

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Զելենսկին անդրադարձել է Թրամփի, Սի Ծինփինի և Պուտինի հնարավոր հանդիպմանը

Հայաստանից վերջին 10 ամսում 908.6 տոննա ծաղիկ է արտահանվել աշխարհի 30 երկիր

Վարդաձոր գյուղում հիմնանորոգվում է 2 փողոց

Գեղարքունիքում ավարտվել է անասնակերի և հացահատիկի բերքահավաքը

Սևան համայնքում Ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման օրը նշվել է տարբեր միջոցառումներով

Փեզեշքիանը Լավրովի հետ հանդիպմանն Իրան-Ռուսաստան ավելի սերտ համագործակցության կոչ է արել