ԼՂ-ից բռնի տեղահանված 1000 երեխա հնարավորություն կունենա իր հանգիստը անցկացնել Հունգարիայում

1 րոպեի ընթերցում

ԲՈՒԴԱՊԵՇՏ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 1000 երեխա հնարավորություն կունենա ամառային հանգիստը անցկացնել Հունգարիայում: Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարեց Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունգարիայի նախագահ Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի հետ ասուլիսի ժամանակ:

«Սա ոչ միայն հումանիստական քայլ է, այլ նաև, իսկապես, բարեկամական քայլ է մեր կողմից գնահատվում: Վստահ եմ, որ այն մարդիկ, ովքեր հնարավորություն կունենան Հունգարիայում հանգստանալու, իրենք շատ անգամ ցանկություն կունենան գալ և տեսնել Հունգարիան»,- ասաց Խաչատուրյանը:

Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը իր հերթին նշեց, որ 40 միլիոն հունգարական ֆորինտ են տրամադրել հայ ընտանիքներին, ովքեր ստիպված են եղել տեղափոխվել Լեռնային Ղարաբաղից:

« Մենք նաև ամեն բան անում ենք, որպեսզի 1000 երեխա, ովքեր ստիպված են եղել իրենց տները լքել, կարողանան գալ Հունգարիա ճամբարում հանգստանալու, որպեսզի նրանք կարողանան էմոցիոնալ վերականգնվել»,- եզրափակեց Նովակը:

Հայերեն العربية English Français Русский

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին աշխատանքային այցով կգտնվի Թուրքիայում

Հայաստանը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում ակտիվ համագործակցում է ԵՄ-ի հետ. վարչապետ

Կառավարությունների և քաղաքական գործիչների ամենահուսալի գործիքն անմիջական երկխոսությունն է հասարակության հետ. Փաշինյան

Վարչապետը ներկա է գտնվել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը

Վոլոդիմիր Զելենսկին Աբու Դաբիում բանակցությունների առաջին օրը կառուցողական է համարել

Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը

Գեղարքունիքում մեկնարկել են «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլի մրցումները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը Lion Economics ընկերության հիմնադիրի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. երկրում հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ

Երևանի օպերային թատրոնում կնշվի պարուսույց Հովսեփ Շամամյանի ծննդյան 100-ամյակը