Կարծիքներ

Իրավիճակը Մերձավոր Արևելքում հետզհետե դուրս է գալիս կառավարելիության շրջանակից․ վերլուծաբանը՝ վերջին զարգացումների մասին

6 րոպեի ընթերցում

Իրավիճակը Մերձավոր Արևելքում հետզհետե դուրս է գալիս կառավարելիության շրջանակից․ վերլուծաբանը՝ վերջին զարգացումների մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին օրերին Մերձավոր Արևելքում տեղի են ունենում բովանդակային փոփոխություններ ինչպես անվտանգային, այնպես էլ աշխարհաքաղաքական տեսանկյունից, հետևաբար այն էսկալացիան, որը կա ամբողջ տարածաշրջանում, անընդհատ լարվածության նոր ալիքներ է արձանագրում, ինչը մեծ հաշվով կանխատեսելի էր, որովհետև մերձավորարևելյան հակամարտությունը միտված է փոխելու տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց արաբագետ, վերլուծաբան Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Մերձավոր Արևելքում տեղի ունեցած վերջին զարգացումներին։

«Հիմա տեսնում ենք, թե ինչպես են տարբեր դերակատարներ փորձում, օգտվելով իրավիճակից, ամրապնդել իրենց դիրքերը կամ կառավարելի պահել ընդհանուր գործընթացները։ Շատ կարևոր է այն հանգամանքը, որ պրոցեսների ամենաառանցքային գործոնն ընդհանուր լարվածությունը կառավարելիության շրջանակներում հետայսու ևս պահպանելու ձգտումն է ներգրավված դերակատարների կողմից։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է ԱՄՆ-ին, Իրանին, Սաուդյան Արաբիային և որոշակիորեն Թուրքիային ու Քաթարին։ Տարածաշրջանում կա իրադարձությունների զարգացման անկանխատեսելիության բավականաչափ մեծ հնարավորություն, ինչը պայմանավորված է առաջին հերթին Մերձավոր Արևելքի բնույթով, այսինքն՝ այստեղ ոչ լիարժեք կառավարելի, ոչ ֆորմալ խաղացողների առկայությամբ»,- ասաց Պետրոսյանը։

Խոսքն առաջին հերթին վերաբերում է այն կազմակերպություններին, ռազմաքաղաքական խմբավորումներին, որոնք ունեն որոշակի ներուժ, ազդում են լոկալ գործընթացների վրա, ձգտում են ավելի մեծացնել իրենց ազդեցությունը, սակայն միևնույն ժամանակ որոշ գերտերությունների նման չեն կրում էական դերակատարի ազդեցություն։ Այդպիսիք են, օրինակ, ՀԱՄԱՍ-ը Պաղեստինում, «Անսար Ալլահ»-ը Եմենում, «Հըզբոլլահը» Լիբանանում և այլն։

«Այս պայմաններում իրավիճակը լիարժեքորեն չի կարող լինել կառավարելի, որքան էլ ֆորմալ դերակատարները փորձեն այն պահել կառավարելիության միջավայրում։ Դա է պատճառը, որ տեսնում ենք էսկալացիայի աճի նոր դրսևորումներ, որոնց հիմնական մասնակիցները վերը նշված կառույցներն են։ Օրինակ՝ «Անսար Ալլահ»-ի մարտիկները շարունակում են Կարմիր և Ադենի ծովերում ռմբահարել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ռազմանավերը, Սիրիայի և Իրաքի տարածքում առանձին խմբավորումներ վերջին օրերին թիրախավորում են Միացյալ Նախահանգների ռազմակայաններն ու հենակետերը։ Իրավիճակը դուրս է գալիս վերահսկելիության հունից և ֆորմալ դերակատարները փորձում են կրկին այն բերել կառավարելիության հուն»,- նշեց մեր զրուցակիցը։

Վերլուծաբանի դիտարկմամբ՝ ԱՄՆ-ն, որպես աշխարհաքաղաքական լրջագույն դերակատար Մերձավոր Արևելքում, չէր կարող որևէ կերպ անպատասխան թողնել վերջին թիրախավորումները և հատկապես այն հարձակումը, որը տեղի ունեցավ Հորդանանի հյուսիսում, Սիրիայի հետ սահմանի հարևանությամբ և պատճառ դարձավ զոհերի։ Միևնույն ժամանակ նույն Վաշինգտոնը չէր կարող այնպիսի պատասխան տալ, որն ավելի կմեծացներ անկառավարելիությունը տարածաշրջանում։ Այսինքն՝ խոսքը Իրանին ուղիղ թիրախավորելու մասին է։

Անդրադառնալով Իրաքի իշխանությունների կոչին, որի համաձայն՝ վերջիններս պահանջում են դուրս բերել միջազգային կոալիցիոն զինված ուժերն Իրաքի տարածքից, վերլուծաբանն ընդգծեց, որ այս պահին դա, թերևս, դժվար իրականանալի գործընթաց է, որովհետև Մերձավոր Արևելքում տեղի են ունենում խորքային զարգացումներ, և Իրան-Միացյալ Նահանգներ, Իրան-Արևմուտք, Իսրայել-Իրան դիմակայությունները շարունակվում են։ Պարզապես Իրաքի դիրքորոշումն ընկալելի է զուտ այն առումով, որ այդ պետության և Սիրիայի տարածքը վերածվել է տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմի, ինչն ուղղակիորեն ազդում է այդ պետությունների ինքնիշխանության վրա։

«Կոալիցիոն ուժերի դուրսբերումն, իհարկե, կթուլացնի լարվածությունը Իրաքի տարածքում և ոչ ֆորմալ ռազմաքաղաքական խմբավորումները ամերիկացիներին կթիրախավորեն Իրաքից դուրս այլ ուղղություններով, բայցևայնպես, այս պահին նման բան տեղի չի ունենա, որովհետև Միացյալ Նահանգների ներկայության ընդլայնման և ազդեցության մեծացման միտումն ավելի իրատեսական է, եթե, իհարկե, ԱՄՆ-ում տեղի չունենա իշխանափոխություն և նոր վարչակազմը չհայտարարի իր զորամիավորումները դուրս բերելու մասին, ինչպես եղավ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման շրջանում»,- ասաց Պետրոսյանը։

Նրա կարծիքով՝ Սիրիայի պարագայում իրավիճակն այլ է, որովհետև, ի տարբերություն Իրաքի, որի ղեկավարությունը ճանաչված է միջազգային հանրության կողմից, պաշտոնական Դամասկոսի հարաբերությունները Արևմուտքի, Թուրքիայի և մի շարք արաբական երկրների հետ գրեթե զրոյական մակարդակի վրա են, և այստեղ երկխոսության հնարավորությունները քիչ են, ուստի Սիրիայի կառավարությունը չի կարող հանդես գալ միջազգային զինված ուժերն իր տարածքից դուրս բերելու համանման կոչով։ Մեծ հաշվով՝ սիրիական հակամարտությունն ամբողջովին չի հանգուցալուծվել, որտեղ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք ցանկացած պարագայում կարող են կրկին ակտիվանալ՝ տարածաշրջանը վերստին մղելով նոր էսկալացիաների հորձանուտ։

«Բացի դրանից, Սիրիայի տարածքի նշանակությունը հատկապես Իրանի համար շատ ավելի մեծ է աշխարհաքաղաքական և անվտանգային տեսանկյունից՝ հաշվի առնելով Իսրայելի հարևանությունը։ Գերտերությունների մրցակցությունն ու գործընթացների բովանդակային տարբերությունը թույլ չեն տալիս Սիրիայում առկա իրավիճակը վերլուծել նույն պրիզմայով, ինչպես Իրաքում»,- եզրափակեց վերլուծաբանը։

Մանվել Մարգարյան

Բարեփոխումների հարցում Եվրամիությունը Հայաստանի թիվ մեկ դաշնակիցն է․ քաղաքագետը խոսել է երկկողմ հարաբերությունների զարգացման մասին

Քաղաքականություն

Բարեփոխումների հարցում Եվրամիությունը Հայաստանի թիվ մեկ դաշնակիցն է․ քաղաքագետը խոսել է երկկողմ հարաբերությունների զարգացման մասին

Իրանագետը հայ-իրանական հարաբերություններում էական փոփոխություններ չի կանխատեսում Էբրահիմ Ռայիսիի ողբերգական մահից հետո

Կարծիքներ

Իրանագետը հայ-իրանական հարաբերություններում էական փոփոխություններ չի կանխատեսում Էբրահիմ Ռայիսիի ողբերգական մահից հետո

ԵՄ-ն պատրաստ է ընձեռել միջոցներ, որպեսզի Հայաստանը կարողանա զարգացնել իր անվտանգության համակարգը․ քաղաքագետ

Կարծիքներ

ԵՄ-ն պատրաստ է ընձեռել միջոցներ, որպեսզի Հայաստանը կարողանա զարգացնել իր անվտանգության համակարգը․ քաղաքագետ

Քաղաքագետը իրատեսական է համարում ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականցումն ընթացիկ տարում

Կարծիքներ

Քաղաքագետը իրատեսական է համարում ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականցումն ընթացիկ տարում

Արևմուտքը 2022 թվականից ավելի ակտիվորեն եկել է մեր տարածաշրջան՝ առաջարկելով համագործակցության ձևաչափեր. քաղաքագետի վերլուծությունը

Կարծիքներ

Արևմուտքը 2022 թվականից ավելի ակտիվորեն եկել է մեր տարածաշրջան՝ առաջարկելով համագործակցության ձևաչափեր. քաղաքագետի վերլուծությունը

Արտաքին հարաբերությունների մեջ եվրոպական տիրույթում գտնվելը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն․ Շիրինյան

Կարծիքներ

Արտաքին հարաբերությունների մեջ եվրոպական տիրույթում գտնվելը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն․ Շիրինյան

ԵՄ-ի հետ համագործակցությունը կնպաստի ՀՀ-ի դիմադրողունակության բարձրացմանը և արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիային․ փորձագետ

Կարծիքներ

ԵՄ-ի հետ համագործակցությունը կնպաստի ՀՀ-ի դիմադրողունակության բարձրացմանը և արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիային․ փորձագետ

Հարցն այն է, թե արդյոք Հայաստանը կկարողանա միաժամանակ և հավասարապես մնալ երկու ինտեգրացիոն գործընթացներում. քաղաքագետ

Կարծիքներ

Հարցն այն է, թե արդյոք Հայաստանը կկարողանա միաժամանակ և հավասարապես մնալ երկու ինտեգրացիոն գործընթացներում. քաղաքագետ

ՀՀ-ի համար այս փուլում հատկապես արաբական երկրների հետ համագործակցության խորացումը կարևոր ռազմավարական ուղղություն է․ փորձագետների կարծիքը

Կարծիքներ

ՀՀ-ի համար այս փուլում հատկապես արաբական երկրների հետ համագործակցության խորացումը կարևոր ռազմավարական ուղղություն է․ փորձագետների կարծիքը

Ալիևին տրված է վերջին հնարավորությունը վերջնագրի տեսքով․ քաղաքագետներն անդրադարձել են Եվրոպական խորհրդարանի զեկույցներին

Կարծիքներ

Ալիևին տրված է վերջին հնարավորությունը վերջնագրի տեսքով․ քաղաքագետներն անդրադարձել են Եվրոպական խորհրդարանի զեկույցներին

ԵՄ-Հայաստան հարաբերություններ. ինչպես օգտագործել նպաստավոր պահը

Կարծիքներ

ԵՄ-Հայաստան հարաբերություններ. ինչպես օգտագործել նպաստավոր պահը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում