Պաշտոնական

Վարչապետը Ծաղկաձորում ներկա է գտնվել Eighty Eight Hotel & Spa հյուրանոցային համալիրի բացմանը

1 րոպեի ընթերցում

Վարչապետը Ծաղկաձորում ներկա է գտնվել Eighty Eight Hotel & Spa հյուրանոցային համալիրի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել վերաբրենդավորված և վերանորոգված Eighty Eight Hotel & Spa հյուրանոցային համալիրի բացմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։

«Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ-ն ձեռք էր բերել նախկինում գործող «Գոլդեն փելիս» Ծաղկաձոր հյուրանոցային համալիրը եւ այն վերաբրենդավորել:

Վարչապետը շրջայց է կատարել հյուրանցային համալիրում՝ ծանոթացել կատարված աշխատանքներին, ստեղծված պայմաններին եւ առաջարկվող ծառայություններին:

Վերակառուցված հյուրանոցն ունի տարբեր կարգի 126 համար: Յոթ հարկանի շինության ներսում գործում է ռեստորան, բար, մարզասրահ՝ լողավազանով եւ այլ ծառայություններ: Հյուրանոցն ունի ուղիղ ելք դեպի սահուղի, որով հյուրերը կարող են սահելով հասնել ճոպանուղի։

Հյուրանոցում բացի հանգստից կարելի է նաև կազմակերպել կորպորատիվ տարբեր միջոցառումներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում