Պաշտոնական

Աշխատանքային այցով Ղազախստան մեկնած ՀՀ վարչապետը կնախագահի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

1 րոպեի ընթերցում

Աշխատանքային այցով Ղազախստան մեկնած ՀՀ վարչապետը կնախագահի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Ալմաթիի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Ղազախստանի փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինը:

Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի վայր, որտեղ նրան դիմավորել է Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը:

ՀՀ Վարչապետն Ալմաթիում փետրվարի 2-ին կնախագահի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում