Քաղաքականություն

Երևանի ավագանին կքննարկի Հայկ Մարությանի և ավագանու մի խումբ այլ անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը

1 րոպեի ընթերցում

Երևանի ավագանին կքննարկի Հայկ Մարությանի և ավագանու մի խումբ այլ անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Երևանի ավագանին փետրվարի 5-ին արտահերթ նիստ կգումարի։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նիստի օրակարգում ավագանու մի խումբ անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցն է։

Արտահերթ նիստում ավագանին կքննարկի «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանի, «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի, «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի, «Մայր Հայաստան» խմբակցության Գևորգ Ստեփանյանի, «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։

Նախագծում որպես հիմնավորում նշվում է ավագանու վերոնշյալ անդամների անհարգելի բացակայությունները ավագանու նիստերից։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում