Պաշտոնական

ՔՊ խմբակցության ղեկավարն ու Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ

1 րոպեի ընթերցում

ՔՊ խմբակցության ղեկավարն ու Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը փետրվարի 1-ին Ազգային ժողովում հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, կարեւորել կոռուպցիայի դեմ պայքարի անշեղ իրագործումը: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ:

Հայկ Կոնջորյանը մեծապես կարեւորել է Ֆրանսիայի ամուր աջակցությունը Հայաստանին՝ բոլոր ոլորտներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում