ՄՈՍԿՎԱ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական ֆոնդային բորսաների հունվարի 31-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.40%-ով և կազմել 16903.76 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.27%-ով և կազմել 7656.75 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.47%-ով և կազմել 7630.57 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.28%-ով և կազմել 1125.63 կետ: