Պաշտոնական

ՀՀ վարչապետն ու Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանն առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետն ու Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը կարևորել է Միջխորհրդարանական միության հետ համագործակցությունը և նշել, որ այն լավ հարթակ է զարգացնելու միջխորհրդարանական երկխոսությունը տարբեր երկրների գործընկերների հետ:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է Միջխորհրդարանական միության (IPU) երիտասարդ պատգամավորների գլոբալ ֆորումի անցկացումը Երևանում, որը նախատեսվում է այս տարվա սեպտեմբերին:

Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր: Այդ համատեքստում, վարչապետն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին և ընդգծել ՀՀ առանցքային մոտեցումներն ու սկզբունքները տվյալ հարցերի շուրջ:

Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում