ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ վարչապետի արարողակարգի պատասխանատու Սուրեն Վարոսյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։
Սուրեն Վարոսյանը պաշտոնից կազատվի 2024 թվականի հունվարի 31-ից։