Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը և Դավիթ Յանը քննարկել են արհեստական բանականության ոլորտի զարգացման հեռանկարները

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը և Դավիթ Յանը քննարկել են արհեստական բանականության ոլորտի զարգացման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆիզիկոս, ABBYY ընկերության հիմնադիր, արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող Newo.ai ընկերության նախագահ Դավիթ Յանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները քննարկել են բարձր տեխնոլոգիաների և մասնավորապես արհեստական բանականության ոլորտում գրանցված համաշխարհային ձեռբերումներն ու ոլորտի զարգացման հեռանկարները:

Ըստ աղբյուրի՝ մտքեր են փոխանակվել արհեստական բանականության բնագավառում մեր երկրում ծրագրեր իրականացնելու, թվային ոլորտի մասնագետների պատրաստման հնարավորությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա ներուժի շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում