Քաղաքականություն

Համահայկական համախմբում եվրոպական ավելի քան հիսուն քաղաքներում՝ ի զորակցություն արցախահայության

4 րոպեի ընթերցում

Համահայկական համախմբում եվրոպական ավելի քան հիսուն քաղաքներում՝ ի զորակցություն արցախահայության

ԲՐՅՈՒՍԵԼ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Եվրոպացիները հանուն Արցախի» համաեվրոպական շարժումը եվրոպական տասնչորս երկրների հիսունից ավել քաղաքներում կազմակերպում է տարբեր միջոցառումներ։ Հունվարի 27-28-ին Բելգիայում, Ավստրիայում, Բուլղարիայում, Իսպանիայում, Կիպրոսում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Նիդեռլանդներում, Միացյալ Թագավորությունում, Չեխիայում եւ Ֆրանսիայում կայանալիք համահայկական համախմբման նպատակն է տարբեր միջոցառումների միջոցով ազգային կառավարություններին եւ եվրոպական կառույցների ղեկավարներին հորդորել հստակորեն դատապարտել արցախահայության նկատմամբ Ադրբեջանի կողմից կիրառված էթնիկ զտումների եւ ցեղասպան քաղաքականությունը, պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գերմանահայերի կենտրոնական կոմիտեի նախագահ Ջոնաթան Սպանգենբերգը նշել է, որ արցախահայությունը, ինչպես յուրաքանչյուր ժողովուրդ, ունի իրավունքներ, որոնք պետք է վերականգնվեն եւ հարգվեն։ «Որպես քաղաքական ակտիվիստներ՝ մեզ համար կարեւոր է այդ իրավունքների համար պայքարելը։ Անշուշտ, արցախահայությունն ինքն է որոշողը, թե ինչ ուղով է ուզում առաջ գնալ, բայց մենք պետք է համապատասխան ատյաններում եւ կառույցներում հարցը օրակարգում պահենք»,- ասել է Սպանգենբերգը՝ հավելելով, որ իրենց կոմիտեն հատկապես հետամուտ է, որպեսզի Գերմանիան Ադրբեջանին առավել քան դատապարտող քաղաքականություն որդեգրի։

«Եվրոպացիները հանուն Արցախի» համաեվրոպական շարժումը համոզված է՝ արցախցիների անքակտելի իրավունքն է հայրենիք վերադառնալ եւ պահանջում է, որ եվրոպական կառույցները նպաստեն միջազգային շոշափելի անվտանգային երաշխիքների ապահովմանը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղին միջազգայնորեն երաշխավորված ինքնակառավարման կարգավիճակի տրամադրմանը։

Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ յուրաքանչյուր հայի բարոյական պարտքն է պայքարել ադրբեջանական գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների ազատության համար՝ օգտագործելով բոլոր լծակները։ «Իրավիճակը շատ բարդ է, բայց առավելևս հիմա պարտավոր ենք էլ ավելի համախմբված և նպատակաուղղված պայքարել», - ասել է Կարապետյանը։

Երկօրյա համաեվրոպական համախմբման թիրախային հարցերի շարքում է նաեւ միջազգային դերակատարներից պահանջել արդյունավետ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ բացառելու Հայաստանի Հանրապետության նկատմամբ ագրեսիայի ցանկացած դրսեւորում եւ վերջինի ինքնիշխանությունը վտանգող ցանկացած գործողություն։

Շարժումը պահանջում է նաեւ ջանք չխնայել եւ օգտագործել առկա բոլոր լծակները՝ ստիպելու Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ի վեր ձերբակալված բոլոր հայ ռազմագերիներին, քաղաքացիական պատանդներին, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերից ի վեր առևանգված ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։

«Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը համաեվրոպական համագործակցային հարթակ է, որը միավորում է հայ համայնքի ներկայացուցչական մարմինները եվրոպական 15 երկրներում։ Հարթակի առաջին նախաձեռնությունը նամակ էր՝ ուղղված Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների ղեկավար անձանց՝ արցախահայությանն աջակցելու հորդորով, որը ստորագրել էին ավելի քան 500 եվրոպական կազմակերպություններ։ Հարթակի առաքելությունն է համախմբել եվրոպական երկրների քաղաքացիներին՝ աջակցելով արցախահայության հիմնարար իրավունքների իրացմանը, միաժամանակ բարձրացնել Եվրոպայի քաղաքական, սոցիալական և մշակութային ոլորտներում այս խնդրի վերաբերյալ իրազեկվածությունը:

Լիլիթ Գասպարյան

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Քաղաքականություն

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Քաղաքականություն

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Քաղաքականություն

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Քաղաքականություն

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

Քաղաքականություն

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

Քաղաքականություն

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում