Հայաստանի ու Հնդկաստանի հարաբերությունները գործնական նոր փուլ են թևակոխում. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հանրապետության օրվա առթիվ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում նշված է.

«Ջերմագին շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության օրվա կապակցությամբ:

Անկախության համար պայքար մղած ազգերի ու պետությունների համար Հանրապետության օրը նշանակալի առիթ է՝ վերստին հաստատելու Սահմանադրությամբ ամրագրված արդարության, ինքնիշխանության, հավասարության ու եղբայրու­թյան սկզբունքների նկատմամբ ժողովրդի և պետության նվիրվածությունը:

Հնդկաստանի Հանրապետության Սահմանադրությունը ոչ միայն մարմնա­վորում է հնդկական պատմական ու քաղաքական մշակույթը, այլև ազգի քաղաքական ու փիլիսոփայական մտքի դրույթները գերագույն օրենքում ներդաշնակ համադրելու լավագույն օրինակ է:

Պատահական չէ, որ հայ-հնդկական դարավոր բարեկամության առանցքում Սահմանադրության ու սահմանադրականության գաղափարները ևս մեծ դեր են ունեցել՝ հաշվի առնելով հայ ժողովրդի առաջին Սահմանադրության նախագծումը Հնդկաստանում: Այսօր արդեն հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ մեր՝ պատմականորեն ձևավորված բարեկամական կապերն ու ժողովուրդների ընդհանուր անցյալը երկկողմ ու բազմակողմ հարաբերություններում նոր ձեռքբերումների գործնական փուլ են թևակոխում:

Կրկին շնորհավորելով Հանրապետության օրվա առթիվ՝ մաղթում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին խաղաղություն և բարօրություն»:

Հայերեն العربية English Español فارسی Français ქართული Русский Türkçe 中文

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին