Պաշտոնական

ՀՀ նախագահը շնորհավորել է Ավստրալիական միության Գեներալ-նահանգապետ Դեյվիդ Ջոն Հըրլիին

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը շնորհավորել է Ավստրալիական միության Գեներալ-նահանգապետ Դեյվիդ Ջոն Հըրլիին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիական միության Գեներալ-նահանգապետ Դեյվիդ Ջոն Հըրլիին ազգային տոնի՝ Ավստրալիայի օրվա կապակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում ասվում է.

«Համոզված եմ, որ Հայաստանի և Ավստրալիայի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերություններն ու երկուստեք շահավետ համագործակցությունը կխորանան և կընդլայնվեն՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Ավստրալիայի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն»:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում