Հասարակական

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 2024 թվականին Գյումրիում նախատեսվում է հիմնանորոգել 20 փողոց

1 րոպեի ընթերցում

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 2024 թվականին Գյումրիում նախատեսվում է  հիմնանորոգել 20 փողոց

ԳՅՈՒՄՐԻ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 2024 թվականին Գյումրիում նախատեսվում է հիմնանորոգել 20 փողոց և համալրել ավտոպարկը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ դեռևս նախորդ տարի 2023-ի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Գյումրին ձեռք էր բերել 1 աղբատար մեքենա, 1 կռունկ-ամբարձիչ, 1 հող փխրեցնող սարք: 2024 թվականին նախատեսվում է ձեռք բերել ևս 1 աղբատար և 3 ինքնաթափ մեքենա:

Ներկայացնելով 2023 թվականին սուբվենցիոն ծրագրով իրականացրած աշխատանքները՝ Գյումրու փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը տեղեկացրեց, որ իրականացվել է 29 փողոցի հիմնանորոգում, ձեռք է բերվել լուսացույցների 16 կոմպլեկտ, այդ թվում նաև հետիոտնային անցումների համար նախատեսված։ «Լուսացույցների տեղադրման և թարմացման աշխատանքներն ընթացքի մեջ են: Ե՛վ ճանապարհային երթևեկությունը կարգավորող, և՛ հետիոտնային անցումների համար նախատեսված նոր լուսացույցներ են տեղադրվել»,-նշեց փոխքաղաքապետը՝ տեղեկացնելով, որ սուբվենցիոն ծրագրով 10 մանկապարտեզում և 10 սոցիալական բնակարանում մասնակի վերանորոգումներ են իրականացվել:

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում