ՀՀ նախագահը Դավոսում հանդիպումներ է ունեցել Արգենտինայի նախագահի, ՄԱԿ Գլխավոր քարտուղարի և ԱՄՆ նախկին պետքարտուղարի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում կարճ զրույցներ է ունեցել Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի, ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, Կլիմայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանն ու Արգենտինայի նախագահը մտքեր են փոխանակել երկու երկրների համար համատեղ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի և հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված ծրագրերի ու հնարավորությունների կյանքի կոչման վերաբերյալ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Արգենտինայի նախագահի կողմից նախաձեռնած և իրականացվող տնտեսական բարեփոխումներին:

Կարևորվել են հայ-արգենտինական բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանն ուղղված ջանքերը:

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ ունեցած կարճ զրույցում նախագահ Վահագն Խաչատուրյանը մանրամասներ է հայտնել տարածաշրջանային վերջին զարգացումների և Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատման շուրջ Հայաստանի սկզբունքային մոտեցումների վերաբերյալ:

ՄԱԿ Գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ տարածաշրջանային հիմնախնդիրները հնարավորինս արագ իրենց լուծումը կստանան, ինչը կերաշխավորի կայունություն և զարգացում ամբողջ ռեգիոնի համար:

Երկուստեք շեշտվել է մեր տարածաշրջանում վերջնական խաղաղության ու բարիդրացիական հարաբերությունների հաստատման հրամայականը:

Հանրապետության նախագահը Ջոն Քերիի հետ զրույցում անդրադարձել է մեր տարածաշրջանում առկա իրադրությանն ու անվտանգային մարտահրավերներին դիմակայելու հեռանկարներին ու հնարավորություններին:

Զրուցակիցներն ընդգծել են նաև ժողովրդավարական արժեքների պաշտպանության և ժողովրդավարության ինստիտուտների ամրապնդմանն ուղղված սկզբունքային դիրքորոշումների կարևորությունը:

Հայերեն العربية English Русский Türkçe

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին