Պաշտոնական

Հայաստանի նախագահը հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի վարչապետի հետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի նախագահը հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի վարչապետի հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք օրակարգային հարցերի վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս ստեղծված ընդհանուր իրավիճակին և ընթացիկ զարգացումներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում