Պաշտոնական

ՀՀ նախագահը և Ավստրիայի ԱԳ նախարարն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգային հարցերի

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը և Ավստրիայի ԱԳ նախարարն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգային հարցերի

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցելԱվստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ ավստրիական ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցերին։

Առանձնահատուկ անդրադարձ է արվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը։

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի, առկա մարտահրավերների և զարգացումների վերաբերյալ։

Նշվում է, որ զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են երկու երկրների տնտեսության, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում առկա ներուժի լիարժեք օգտագործման հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում