Պաշտոնական

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ

1 րոպեի ընթերցում

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովի պատգամավորները հունվարի 21-25-ը կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու կենսաբժշկության մեջ մարդու իրավունքների պաշտպանության թեմայով ծրագրի:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱԺ նախագահի համապատասխան կարգադրությունից:

Ըստ կարգադրության՝ Ֆրանսիայի Հանրապետություն կգործուղվեն Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, ԱԺ պատգամավորներ Լուսինե Բադալյանը, Էմմա Պալյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Ռուստամ Բաքոյանը, Մարինա Ղազարյանը, Տիգրան Պարսիլյանը, Զեմֆիրա Միրզոևան, Արսեն Թորոսյանը եւ Տաթեւիկ Գասպարյանը՝ մասնակցելու «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագրին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում