Պաշտոնական

ՀՀ նախագահը Դավոսում հանդիպում է ունեցել Հեռահաղորդակցության միջազգային միության գլխավոր քարտուղարի հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը Դավոսում հանդիպում է ունեցել Հեռահաղորդակցության միջազգային միության գլխավոր քարտուղարի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Դորին Բոգդան-Մարտինի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՄՄ շրջանակներում ձևավորված արդյունավետ համագործակցությանը և Հայաստանում իրականացվող ծրագրերին:

Զրուցակիցները քննարկել են հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիական ոլորտներում Կազմակերպության կողմից Հայաստանին տրամադրվող համապատասխան տեխնիկական աջակցության ընդլայնման հնարավորությունները:

Հանրապետության նախագահն իր խոսքում շեշտել է, որ Հայաստանի հետագա զարգացման համար բարձր տեխնոլոգիաների ոլորտն առաջնային ուղղություններից է և առանձնահատուկ ուշադրության է արժանանում երկրի ղեկավարության կողմից:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տնտեսության և ընդհանրապես հանրային կյանքի ու գլոբալ իրողությունների վրա արհեստական բանականության հնարավոր ազդեցությունների ու հետևանքների վերաբերյալ:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել առաջիկայում շարունակել համագործակցության սերտացմանն ուղղված քայլերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում