Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են վերջին զարգացումները Հարավային Կովկասում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի տնտեսական համաժողովի ընթացքում կարճ զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։
Զրույցի ընթացքում նախագահները քննարկել են հարավկովկասյան տարածաշրջանային իրողություններն ու վերջին զարգացումները: