Հասարակական

Հայաստանում կորոնավիրուսի տարածման առումով խնդրահարույց իրավիճակ չկա

1 րոպեի ընթերցում

Հայաստանում կորոնավիրուսի տարածման առումով խնդրահարույց իրավիճակ չկա

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2024 թվականի հունվարի դրությամբ կորոնավիրուսի տարածման առումով խնդրահարույց իրավիճակ չկա:

Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, այս մասին կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այս պահին կորոնավիրուսի տարածման առումով խնդրահարույց իրավիճակ չունենք»,- ասաց Ավանեսյանը։

Անդրադառնալով գրիպի տարբեր շտամների տարածման խնդրին՝ Ավանեսյանը նշեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունը ամեն շաբաթ հրապարակում է շրջանառվող շտամերի մասին տեղեկատվություն: Նրա խոսքով՝ տարածված շտամների վերաբերյալ անցած շաբաթվա ցուցանիշները մի փոքր ավելի են, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանինը:

«Մենք հստակ ուսումնասիրություն ենք իրականացնում և կառավարման մասով գործարկում ենք տարբեր միջոցառումներ: Գրիպի դեմ պատվաստանյութ սեպտեմբերից առկա է Հայաստանում»,- հավելեց նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում