ՎԶԵԲ-ը և «Ամունդի-ԱԿԲԱ ասեթ մենեջմենթը» համագործակցում են միջարժութային ռեպո գործարքների հարցերով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) և Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը միավորում են իրենց ջանքերը՝ տեղական արժույթով ֆինանսավորման հասանելիությունը բարելավելու և Հայաստանում կապիտալի շուկան ուժեղացնելու նպատակով։

ՎԶԵԲ-ը և Ամունդի-Ակբան բեկումնային քայլ են կատարել՝ միջարժութային առաջին ռեպո գործարքն իրականացնելով՝ Հայաստանում անվտանգ և ռազմավարական ֆինանսական գործարքների համար նոր սահման ձևավորելով։ Գործարքն իրականացվել է Գլոբալ գլխավոր ռեպո համաձայնագրի (GMRA) համաձայն, որը երկու կազմակերպությունների միջև ստորագրվել է 2023 թվականի հունիսի 21-ին։

Այս նշանակալի գործարքը ՎԶԵԲ-ին թույլ տվեց գրավադրել բարձրորակ, ազատ իրացվելի արժույթով ակտիվներ և փոխարենը ստանալ տեղական արժույթով միջոցներ: Այս միջարժութային ռեպո համաձայնագիրը Ամունդի-Ակբայի համար ծառայում է որպես կենսաթոշակային ֆոնդի ակտիվների տեղաբաշխման ապահով եղանակ՝ կենսաթոշակային ֆոնդերի կառավարման իր հանձնառությանը համապատասխան։

ՎԶԵԲ-ի համար գործարքը հայկական դրամով (դրամ) արտահայտված, ներքին շուկայական դրույքաչափերով երկարաժամկետ միջոցներ է ապահովում՝ օգնելով ամրապնդել և դիվերսիֆիկացնել իր ֆինանսավորման աղբյուրները:

Տնտեսական առումով այն շատ կարևոր է, քանի որ ՎԶԵԲ-ը ձգտում է առավելագույնի հասցնել գործարքի ազդեցությունը: Միջոցները ռազմավարական կերպով նորից կներդրվեն իրական տնտեսությունում՝ նպաստելով կայուն զարգացման նպատակների իրականացմանը ։

«ՎԶԵԲ-ը շարունակում է ներդրումներ կատարել տեղական շուկայի ֆինանսական կարողությունների և «know-how»-ի համար՝ իր պորտֆեյլի կառավարման մեջ ներառելով պարզ, սակայն նորարարական գործիքներ։ Միջարժութային ռեպոն հավելյալ գործիք կհանդիսանա ՀՀ դրամով մեր ֆինանսավորման բազայի ընդլայնման և ամրապնդման համար»,- նշեց ՎԶԵԲ-ի տնօրենի տեղակալ, ավագ թրեյդեր Գուրսու Կելեսը։

«Սա ևս մեկ նորամուծություն է, որը մենք ներդնում ենք մեր ֆոնդերի կառավարման ընթացքում, որը հնարավորություն է տալիս Ամունդի-Աբային ավելի արդյունավետ կերպով տեղաբաշխել կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները և նպաստել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը», - ասել է Ամունդի-Ակբայի գործադիր տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանը։

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը Հայաստանում կառավարում է 3 պարտադիր կենսաթոշակային ֆոնդ, որոնց կառավարման ներքո գտնվող ակտիվները գերազանցում են 400 մլրդ ՀՀ դրամը (900 մլն եվրո) 2023թ․ դեկտեմբերի 30-ի դրությամբ: Ընկերությունը հիմնադրվել է Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական Ամունդիի և Հայաստանի առաջատար բանկերից մեկի՝ Ակբա բանկի կողմից ։ Ամունդի-Ակբան ունի ֆոնդերի կառավարման տասնամյա փորձ:

ՎԶԵԲ-ը Հայաստանում արդեն երկրորդ անգամ է համագործակցում Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի հետ: Համաձայնագիրը տեղական արժույթով վարկեր ներգրավելու և Հայաստանում կապիտալի շուկաների հետագա զարգացմանն ուղղված ՎԶԵԲ-ի ջանքերի մի մասն է հանդիսանում: Նորարարական այս գործարքն ապահովում է տեղական արժույթով հուսալի իրացվելիություն՝ միաժամանակ տեղի վարկառուների համար նվազեցնելով արտարժութային ռիսկերը:

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է․ ակտիվ է տնտեսության բոլոր ոլորտներում: Հայաստանում իր գործունեությունը սկսելուց ի վեր Բանկը 210 նախագծերում ներդրել է ավելի քան 2 միլիարդ եվրո ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկայի ոլորտներում, ներդրումների 91 տոկոսը՝ մասնավոր հատվածում:

Հայերեն English Русский

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել