Պաշտոնական

ՀՀ նախագահը Դավոսում մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի բացման արարողությանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը Դավոսում մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի բացման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն, ով աշխատանքային այցով գտնվում է Շվեյցարիայի Համադաշնությունում, մասնակցել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Վահագն Խաչատուրյանը կմասնակցի նաև համաժողովի շրջանակում կազմակերպվող պանելային քննարկումներին։ Նախատեսված են նաև նախագահի երկկողմ հանդիպումները մի շարք երկրների առաջնորդների հետ։

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունվարի 15-18-ը աշխատանքային այցով գտնվում է Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում