Խորհրդարանն ընդունեց Հայաստանում պատվավոր կոչումների չեղարկման նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վերացվում է պատվավոր կոչումների շնորհումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթն ԱԺ նիստում ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ ստանալով 64 կողմ, 31 դեմ ձայներ:

Այս պահին գործող օրենսդրությամբ սահմանված են 17 պատվավոր կոչումներ, որոնց մեջ են ժողովրդական արտիստի, ժողովրդական նկարչի, արվեստի վաստակավոր գործչի, մշակույթի վաստակավոր գործչի, վաստակավոր լրագրողի և այլ կոչումներ: Նախագծով առաջարկվում է չեղարկել պատվավոր կոչումները: Թողնվում է միայն «վաստակավոր կոլեկտիվ» կոչումը, քանի որ ոչ թե անհատին, այլ կոլեկտիվին է տրվում: Նախկինում տրված կոչումները շարունակելու են գործել:

Ըստ նախագծի հիմնավորման՝ կոչումները ժամանակավրեպ են, առողջ մրցակցության, անգամ բարոյահոգեբանական մթնոլորտի վրա բացասաբար անդրադարձող: Նախագիծը ներկայացրած արդարադատության նախարարությունը մատնանշել է առաջադեմ երկրների փորձը, որտեղ պատվավոր կոչումների ինստիտուտ առկա չէ:

Արդարադատության փոխնախարար, նախագիծը զեկուցող Արմենուհի Հարությունյանը նախագծի առնչությամբ ասել է, որ առավելապես խորհրդային ժառանգություն հանդիսացող կոչումներից ժամանակն է հրաժարվել, քանի որ «ժողովրդականություն» հասկացությունը չափելի և որևէ կոնկրետ չափանիշով գնահատելի չէ, ինչի պատճառով ակնհայտ է, որ որևէ ստեղծագործողի ժողովրդականությունը, հանրային ճանաչելիությունը, նրա կերպարի և կամ գործունեության հանրային ընկալումը չի կարող ստուգվել կամ չափվել, ոչ էլ վավերացվել կամ մերժվել պետական որևէ մարմնի կողմից:

Նախարարությունից վստահեցնում են՝ պատվավոր կոչումների չեղարկումը չի նշանակում, որ պետությունը դադարելու է որևէ մեկին խրախուսել իր գործունեության համար, լինելու են ոլորտային մրցանակաբաշխություններ:

Ընդդիմությունը դեմ էր նախագծին:

Հայերեն Español Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ