Պաշտոնական

ՀՀ նախագահը կմասնակցի Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը կմասնակցի Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունվարի 15-18-ը աշխատանքային այցով գտնվում է Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, համաժողովի շրջանակներում նախատեսվում են Հանրապետության նախագահի և մի շարք գործընկեր երկրների բարձր ղեկավարության ներկայացուցիչների հանդիպումները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում