Հասարակական

ՀՀ դեսպանը և ՄՔԴ նախագահը քննարկել են Հռոմի ստատուտի արդյունավետ կիրարկմանն առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ դեսպանը և ՄՔԴ նախագահը քննարկել են Հռոմի ստատուտի արդյունավետ կիրարկմանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ,12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Բիյագովը այցելել է Միջազգային քրեական դատարան և հանդիպել Պյոտր Հոֆմանսկիի, դատախազ Ք․ Խանի և գլխավոր քարտուղար Օ․ Զավալայի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։

Զրուցակիցները շնորհավորել են դեսպանին՝ նշանակվելու կապակցությամբ և ողջունել են Հայաստանի անդամակցությունը Դատարանին։

Ընդգծվել է, որ Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացումը մեծ կարևորություն ունի միջազգային քրեական արդարադատության համընդհանուրացման և անպատժելիության դեմ պայքարի տեսանկյունից։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ կողմից Հռոմի ստատուտի արդյունավետ կիրարկմանը, դատարանի հետ համագործակցությանը, ինչպես նաև կարողությունների զարգացմանն ուղղված հնարավոր ծրագրերին առնչվող հարցեր։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում