Քաղաքականություն

Հայաստանում անցած տարի դիվանագիտական նոր ներկայացուցչություններ է բացել 3 երկիր

1 րոպեի ընթերցում

Հայաստանում անցած տարի դիվանագիտական նոր ներկայացուցչություններ է բացել 3 երկիր

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դիվանագիտական հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման նպատակով 2023թ. հիմնվել են Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև ՀՀ-ում նոր ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություններ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Կայացվել են որոշումներ բացել Հայաստանի Հանրապետության դեսպանություն Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, գրասենյակ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում՝ Բելգիայում ՀՀ դեսպանության ներքո:

Նշյալ ներկայացուցչությունների պաշտոնական բացման արարողությունները տեղի կունենան 2024 թվականին:

ՀՀ-ում նոր դիվանագիտական ներկայացուցչություններ են հիմնել.

Կանադան, Բելգիայի Թագավորությունը, Կատարի Պետությունը:

Երևանում բացվել են GIZ հայաստանյան գրասենյակը և KFW ներկայացուցչությունը:

418877141_761657782658388_4708356123749366307_n.jpg (183 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում