ՀՀ նախագահն ու Ճապոնիայի դեսպանը անդրադարձել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության խթանման հնարավորություններին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ ողջունելով դեսպանին՝ նախագահը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել դիվանագիտական առաքելության ընթացքում:

Հանրապետության նախագահն իր խոսքում մասնավորապես նշել է.

«Վստահ եմ, որ Ձեր անձնական գործունեությամբ ու ջանքերով ավելի կխորանա Հայաստանի և Ճապոնիայի միջև առկա բարեկամությունը:

Մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները, հաստատումից ի վեր, առանձնահատուկ են դարձել, դրանք եղել են անկեղծ, իսկապես բարեկամական և բոլոր ուղղություններով՝ քաղաքական, տնտեսական ու մշակութային, արդյունավետ փոխգործակցություն ենք ունեցել:

Հայաստանի տնտեսության զարգացման համար կարևոր են եղել այն բոլոր ծրագրերը, որոնք Ճապոնիայի կառավարության աջակցությամբ Հայաստանում իրականացվել են, և ես վստահ եմ, որ դրանք նաև իրենց շարունակությունը կունենան:

Մենք նաև արժևորում ենք այն դերը, որն ունի Ճապոնիան և՛ աշխարհում, և՛ մեր տարածաշրջանում, որը միտված է խաղաղությանը և ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը»:

Նորանշանակ դեսպանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և գնահատանքի խոսքերի համար՝ ասել է.

«Մինչև Հայաստան ժամանելը և արդեն այստեղ նկատել եմ, թե որքան շատ են մարդիկ, որոնք ցանկանում են մեր երկրների հարաբերություններն ավելի զարգանան: Բոլորն ասում են, որ մենք ունենք ընդհանրություններ և շատ ընդհանուր արժեքներ: Ես իմ ջանքերը չեմ խնայի մեր երկրների միջև բարեկամության ու համագործակցության ամրապնդման համար»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև բազմաշերտ համագործակցության զարգացման հեռանկարների և ուղղությունների վերաբերյալ հարցեր: Շեշտվել է մասնավորապես բարձր տեխնոլոգիաների և ՏՏ ոլորտներում համագործակցային մեծ ներուժի առկայությունն ու վերջինիս ամբողջական իրականացմանն ուղղված քայլերի ակտիվացման կարևորությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության խթանման հնարավորություններին, այս համատեքստում ընդգծվել է քաղաքական բարձր մակարդակի փոխայցելությունների, ինչպես նաև խորհրդարանական դիվանագիտության շարունակական խթանման անհրաժեշտությունը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում նշել է, որ տարբեր մակարդակի քաղաքական փոխայցելությունները, ինչպես նաև ակտիվ դիվանագիտական, մշակութային շփումներն ու ոլորտային համագործակցությունը նպաստում են երկու ժողովուրդների միմյանց ճանաչելուն և ամրապնդում են երկրների միջև առկա փոխգործակցությունը:

Դեսպան Յուտական անդրադառնալով հայ-ճապոնական կապերի շարունակական սերտացմանը նշել է, որ վերջին տարիներին Ճապոնիայում ավելի շատ են հետաքրքրվում Հայաստանով, մասնավորապես՝ Ժողովրդավարության և ժողովրդավարական բարեփոխումների ուղիով ընթանալու պատճառով:

Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է ժողովրդավարական բարեփոխումների և ժողովրդավարական ինստիտուտների կայացման կարևորությունն ու դերակատարությունը երկրի հետագա զարգացման գործում:

Հայերեն العربية English Français Русский 简体中文

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը