Ավտոբուսի վրա կրակոցի ոչ մի փաստ չի արձանագրվել․ ՆԳՆ մամուլի քարտուղար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս լրատվական կայքերում տեղեկություն էր տարածվել, թե հերթական անգամ պնևմատիկ զենքով կրակոց են արձակել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Zhongtong մարդատար ավտոբուսի ուղղությամբ։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը պարզաբանեց, որ նախարարությունում ահազանգ է ստացվել Աթոյան և Էրեբունի փողոցների խաչմերուկում մարդատար ավտոբուսի ուղղությամբ կրակոց արձակելու դեպքի վերաբերյալ, ինչի հետևանքով ապակին փշրվել է։

«Նշված վայր է մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խումբը, զննվել է դեպքի վայրը, ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ Ըստ այս պահի տվյալների՝ կարող եմ ասել, որ չի հայտնաբերվել կրակված գնդակ, ուսումնասիրությամբ կրակոցի ոչ մի փաստ չի արձանագրվել»,- նշեց նա:

Նարեկ Սարգսյանը նաև նշեց, որ իրավապահները շարունակում են միջոցառումները տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Հայերեն Español

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը