Լաստանավային հաղորդակցությունը գործարկվել և աշխատել է մի քանի ամիս, սակայն բավարար հետաքրքրություն չի առաջացրել. Քերոբյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լաստանավային հաղորդակցությունը, որը պետք է Վերին Լարսի անցակետին այլընտրանք լիներ և թույլ տար հայկական բեռները հասցնել Ռուսաստան, գործարկվել և աշխատել է մի քանի ամիս, սակայն արտահանողների և ներմուծողների համար բավարար հետաքրքրություն չի առաջացրել:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ասուլիսում այս մասին ասաց Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը

«Մենք լաստանավային ուղղությունը որոշ ժամանակ աշխատեցրինք, սակայն զարգացումները ցույց տվեցին, որ մեր հիմնական ջանքերը պետք է ուղղենք այլ երկրներ արտահանումն ակտիվացնելու ուղղությամբ»,-ասաց Քերոբյանը:

Արտահանման դիվերսիֆիկացման համար տարբեր քայլեր են իրականացվում: Ըստ նախարարի՝ գլխավոր ուղղությունը լինելու է մերձավորարևելյան ուղղությունը, Ծոցի երկրները, կարևոր են նաև ասիական, եվրոպական, ամերիկյան ուղղությունները: Այսպիսով, Քերոբյանի խոսքով՝ ջանքեր են գործադրում դիվերսիֆիկացնելու արտահանման ուղղությունները,այլ ոչ թե մեկ ուղղության մեջ այլ ճանապարհներ փորձել գտնելու: Քննարկվում են արտահանման խրախուսման մի շարք նախագծեր՝ օժանդակություն տրամադրելու այն ընկերություններին, որոնք նոր ուղղություններով արտահանում են իրականացնում:

«Միայն մեկ ուղղության վրա ջանքերը կենտրոնացնելուց տեղափոխվելու ենք խորը դիվերսիֆիկացիայի ուղղությամբ կատարվող աշխատանքների»,-ասաց նախարարը:

Ըստ նախարարի՝ լաստանավը աշխատել է մի քանի ամիս: «Մեր գնահատմամբ՝ այն չի առաջացրել բավարար հետաքրքրություն արտահանողների և ներմուծողների մոտ: Եվ մենք չենք տեսել, որ արտահանող և ներմուծող ընկերություններն օգտագործում են այդ լաստանավն այնպես, որ մենք ինքներս մեզ և մեր գործընկերներին համոզենք այդ ծրագիրը շարունակելու վերաբերյալ»,-ասաց Քերոբյանը:

Հայերեն Español Русский

Դյուսելդորֆում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է իրականացվել

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև

Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ֆոնին Եվրոպական կենտրոնական բանկը կրկին բարձրացրել է տոկոսադրույքները

Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը

Թրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները

ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության համար օգտակար է որակել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցությունները

Ընդլայնվել են Գավառի համայնքի հողի և ջրի փորձաքննության լաբորատորիայի հնարավորությունները

Սևանի մշակույթի պալատի դահլիճի վերանորոգման ու վերազինման ծրագիրն ավարտվել է

Ֆրանսիայի նախագահն ու ԵՀ ղեկավարն աճող սպառնալիքների ֆոնին կոչ են արել ամրապնդել եվրոպական տիեզերական ոլորտը

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը