Հասարակական

Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվել է Հայրապետական Պատարագ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով

1 րոպեի ընթերցում

Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվել է Հայրապետական Պատարագ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունվարի 6-ին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ է մատուցել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Հայրապետական խաչվառազարդ թափորը «Խորհուրդ խորին» շարականի հանդիսավոր երգեցողության ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսին Սուրբ Տրդատի մատուռից առաջնորդել է դեպի Սուրբ Խորան։

Սուրբ Պատարագին որպես առընթերականեր սպասավորել են Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ու ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան և Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը։

Սուրբ Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» հրեշտակաբարբառ ավետիսով ողջունել է աշխարհասփյուռ հայությանը և տոնի առիթով հղել իր պատգամը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում