Պաշտոնական

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձը Սուրբ Ծննդյան տոնի առթիվ։ Ուղերձում ասված է․

«Սիրելի հայրենակիցներ,

Ի սրտե շնորհավորում եմ Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ։ Սուրբ ծնունդը մեր ժողովրդի ամենասիրելի տոներից մեկն է, որի խորհուրդը նաև բարու, լույսի ու խաղաղության հաղթանակն է։ Աստվածահայտնության լույսը թող ճառագի բոլորիս օջախներում ու սրտերում և ամրապնդի մեր հույսն ու հավատը երջանիկ ապագայի ու պայծառ գալիքի նկատմամբ։

Մաղթում եմ բոլորիս ընտանեկան ջերմություն, առողջություն և մեր երկրին խաղաղություն։

Քրիստոս ծնավ և հայտնեցավ

Մեզ և ձեզ մեծ ավետիս»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում