ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կառավարության որոշմամբ Արմեն Ղուլարյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արմեն Ղուլարյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին հարցն ընդգրկված էր ՀՀ կառավարության հունվարի 4-ի նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում, որին նիստի մեկնարկին կողմ քվեարկեցին կառավարության անդամները։
Արմեն Ղուլարյանը քաղաքաշինության կոմիտեի նախագահ էր 2021 թվականի հունվարի 27-ից։