Հասարակական

Լարսը բացվել է մեծ բեռնատարների համար

1 րոպեի ընթերցում

Լարսը բացվել է մեծ բեռնատարների համար

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գուդաուրի - Կոբի ճանապարհը, որը Ռազմավիրական ճանապարհի մի մասն է, ձյան մաքրման ավարտից հետո բաց է կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների համար։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել են Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտում։

«Մցխեթա – Ստեփանծմինդա - միջազգային նշանակութան ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի - Կոբի հատվածով վերականգնվել է կցորդիչներվ և կիսակցորդիչներով ավտոտրանսպորտի երթևեկությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավտոտրանսպորտը Գուդաուրի - Կոբի հատվածով կանցնի առանց կանգառման և միայն ձնահյուսապաշտպան թունելներով։ Կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտը, ինչպես նաև 30 և ավելի մարդ տարողությամբ ավտոբուսները թունելներով կանցնեն միակողմանի ռեժիմով, հավելել են մամուլի ծառայությունում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում