Ձեռնածուներ, ծաղրածու, ակրոբատներ և հեքիաթային տրամադրություն. Վարդանյան եղբայրները բացահայտում են կրկեսային աշխարհը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գույներ, պղպջակներ, ձեռնածուներ, ծաղրածու, ակրոբատներ և, իհարկե, հեքիաթային տրամադրություն. Երևանում են ակրոբատներ Վարդանյան եղբայրները, ովքեր իրենց հետ բերել են կրկեսային որակյալ և հետաքրքիր շոու ներկայացում:

Կրկեսի բեմը առանց ակրոբատների անհնար է պատկերացնել, իսկ ակրոբատներ Վարդանյան եղբայրների մոտ սերը կրկեսի հանդեպ ձևավորվել է դեռ փոքր տարիքից:

Անդրադառնալով մասնագիտության դժվարություններին` Գևորգն ասաց` այն, իհարկե, բարդ է, բայց, եթե սիրում ես ու նպատակ ունես, ամեն ինչ շատ հեշտ է դառնում:

Ուժային ակրոբատ Անդրանիկ Վարդանյանը նշեց, որ կրկեսում աշխատելու և այդ աշխարհը լավ ճանաչելու համար առաջնայինը լավ ուսուցիչներ ունենալն է: Եղբայրները նկատեցին՝ ժամանակակից աշխարհում շատ քչերն են հետաքրքրված այս ժանրով, իսկ իրենք միտք ունեն ստեղծել նոր նախագծեր ու զարգացնել իրենց սիրելի ուղղությունը նաև Հայաստանում։

Մեծ ճանաչում ձեռք բերած ակրոբատ եղբայրները նշեցին, որ երկար ժամանակ է, ինչ Հայաստանում չէին եղել:

Եղբայրները ուրախությամբ պատմեցին, որ այս օրերին հայ հանդիսատեսին՝ հատկապես փոքրիկներին, նախադեպը չունեցող հեքիաթային շոու ծրագիր է սպասվում:

Տղաները նշեցին՝ ամեն ինչ արել են, որպեսզի երեխաների համար ստեղծեն տաք և հարմարավետ պայմաններ: Կրկեսային ներկայացումները կլինեն մինչև հունվարի 7-ը, սակայն կազմակերպիչներն անհրաժեշտության դեպքում կարող են ժամկետը երկարաձգել։

Գայանե Գաբոյան

Հայերեն Español فارسی

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում