Հասարակական

Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

1 րոպեի ընթերցում

Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2024 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 12 հայտ:

Հաստատված ծրագրերով նախատեսվում է համաֆինանսավորել ջրամատակարարման, ջրահեռացման և ոռոգման համակարգերի կառուցման, ինչպես նաև դրանց վիճակի բարելավման, մանկապարտեզների հիմնանորոգման, արտաքին լուսավորության, ներհամայնքային փողոցների ասֆալտապատման ու ճանապարհների հիմնանորոգման և այլ աշխատանքների գծով համայնքների կողմից ներկայացված ծրագրեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում