Հասարակական

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպեց ԼՂ-ից բռնի տեղահանված եւ Ճամբարակ համայնքում կեցավայր ընտրածների հետ

5 րոպեի ընթերցում

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպեց ԼՂ-ից բռնի տեղահանված եւ Ճամբարակ համայնքում կեցավայր ընտրածների հետ

ԳԱՎԱՌ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր Ճամբարակի համայնքապետարանում հանդիպում անցկացրեց 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ԼՂ-ից բռնի տեղահանված ու Ճամբարակ համայնքում կեցավայր ընտրած ընտանիքների ներկայացուցիչների հետ։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հանդիպմանը մասնակցեցին նաեւ ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը, ճամբարակ համայնքի բնակավայերի վարչական ղեկավարներ։

Բացելով հանդիպումը՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը նշեց, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի այցի հիմնական նպատակը տեղում բռնի տեղահանված արցախցի ընտանիքների մոտ առկա խնդիրների քննարկումն ու կարգավորումն է, արցախցիների կողմից ներկայացվող առաջարկությունների արձանագրումը, հրատապ հարցերի ներկայացումը եւ առաջիկա անելիքների հստակեցումը։

ՀՀ փոխվարչապետը, դիմելով արցախցիներին, կարեւորեց նման ձեւաչափով հանդիպումը, վստահեցնելով, որ բարձրացվող ամեն խնդիր կուսումնասիրվի պատկան մարմինների կողմից եւ օրենքի շրջանակներում կստանա իր լուծումը։

«Նման հանդիպումները մեզ կօգնեն՝ ձեր առօրյա խնդիրներին ճիշտ լուծում տալու համար։ Նախ, մեր կողմից ողջունելի է այն, որ դուք կեցավայր եք ընտրել Ճամբարակ համայնքը, իսկ կառավարությունը ձգտում է մի շարք քայլերի ու ծրագրերի միջոցով ոչ միայն ապահովել ձեր ժամանակավոր կեցությունը, այլ նաեւ հիմնական ու բնականոն կյանքի ընթացքը։ Եվ հիմա շատ կարեւոր է, որ դուք, բացի առօրյա խնդիրները ներկայացնելը, նաեւ հանդես գաք առաջարկներով առ այն, թե ինչով եք ցանկանում զբաղվել, ինչ նախաձեռնություններով եք ուզում հանդես գալ , որպեսզի կառավարությունը կարողանա ցուցաբերել իր համապատասխան օժանդակությունը։ Իսկ նման հանդիպումները կլինեն հաճախակի։ Կառավարությունում այժմ արցախահայության խնդիրների կարգավորման առումով մի շարք ծրագրեր են քննարկվում, սակայն առաջիկա երեք ամիսների ընթացքում մենք կառանձնացնենք այն հիմնական քայլերը, որոնք հստակորեն կտան ձեզ հուզող գլխավոր հարցերի պատասխանները՝ կապված բնակարանային ապահովվածության, տնտեսության ստեղծման, զբաղվածության, այլ կենսական խնդիրների կարգավորման հետ »,-նշեց Տիգրան Խաչատրյանը։

Արցախից բռնի տեղահանված ընտանիքների ներկայացուցիչները հիմնականում բարձրացրին ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով հատկացվող օգնությունների, բազմազավակ ընտանիքներին տրվելիք կամ այլ ուղղվածության նպաստների տրամադրման, անձնագրերի տրամադրման կարգի, գյուղոլորտում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելուն աջակցություն ցուցաբերելու հետ կապված հարցեր։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, լսելով ու արձանագրելով բարձրացված հարցերը, վստահեցրին, որ դրանց պատասխանները կտրվեն հասցեական, յուրաքանչյուր խնդիր, կապված օգնությունների տրամադրման հետ, անպայման կկարգավորվի, իսկ գյուղատնտեսությամբ զբաղվել ցանկացողներին, այլ կարգի ձեռնարկներին կցուցաբերվի բավարար օժանդակություն։

Հանդես գալով ճամբարակում կեցավայր ընտրած արցախցիների անունից՝ ԼՂ-ի Ասկերանի շրջանից բռնի տեղահանված Էլբրաս Սարգսյանը նշեց, որ Գեղարքունիքի մարզպետարանը, Ճամբարակի համայնքապետարանը, Ճամբարակ համայնքի բնակիչները հենց առաջին իսկ պահից իրենց շրջապատել են այնպիսի սիրով ու հոգատարությամբ, որ մարդիկ վերականգնվել են հոգեբանական ծանր ապրումներից, իրենց զգացել հարազատ մարդկանց շրջապատում, հարազատ ու հայրենի հողի վրա, որի համար շնորհակալ են բոլորից ու շարունակելու են ապրել նման ցանկալի միջավայրում։

«Մի բան շատ հստակ է․ մենք տրամադրված ենք՝ անել ամեն ինչ, որպեսզի դուք մնաք ու ապրեք Հայաստանում, դուրս գաք այս ծանր փորձությունից, գտնեք ձեր ապրելակերպը, մանավանդ, որ միասին շատ լավ համագործակցում եք, ձեզ զգում հարազատ միջավայրում։ Մենք պետք է մտածենք ու գործենք միասին, ու եթե դուք կունենաք նոր գաղափարներ, նոր ձեռնարկներ, դրանք կարող եք տեղ հասցնել համայնքապետարանի կամ Գեղարքունիքի մարզպետի միջոցով, ու դրանք համապատասխան քննարկումից հետո անպայման կյանքի կկոչվեն»,-եզրափակիչ խոսքով հանդես եկավ ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հավաստմամբ՝ հաջորդ հանդիպումը ճամբարակում կեցավայր ընտրած արցախցիների հետ կհրավիրվի 2024 թվականի փետրվարին։

Խոսրով Խլղաթյան

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հայաստանում վերջին տվյալներով աշխատանքի է անցել ԼՂ-ից բռնի տեղահանված 16 հազար 300 անձ. փոխվարչապետ

Հայաստան

Հայաստանում վերջին տվյալներով աշխատանքի է անցել ԼՂ-ից բռնի տեղահանված 16 հազար 300 անձ. փոխվարչապետ

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Աղետի գոտում տարբեր աստիճանի վնասներ են կրել շուրջ 100 իրավաբանական անձինք. փոխվարչապետ

Հայաստան

Աղետի գոտում տարբեր աստիճանի վնասներ են կրել շուրջ 100 իրավաբանական անձինք. փոխվարչապետ

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում