Podcast. Նորաձևությունն ու ոճը ներքին և արտաքին ներդաշնակման արտացոլանքն են

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինքնատիպ ու ոճային ներկայանալու, նորաձևության մեջ ազգային տարրեր ու էլեմենտներ ներառելու, հայկական տարազը նորովի ու ժամանակակից ներկայացնելու մասին ԱՐՄԵՆՊՐԵՍ-Podcast-ի շրջանակում զրուցել ենք նկարիչ, դիզայներ, Տերյան մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանի հետ։

Ինչպես ասում էր Կոկո Շանելն՝ առաջին հերթին ոճն է: Նորաձևությունն այլևս նորաձև չէ, իսկ ոճը երբեք չի կարող նորաձև չլինել։

- Ո՞րն է ոճի ձևավորման ձեր բանաձևը:

- Իրականում, ես ունեմ ոճ, որը նկատվում կամ գնահատվում է նրանով, որ այն շինծու չԷ: Ես հենց այսպիսին եմ։ Երբ երիտասարդ էի, ցանկություն կար լինել մնացածից տարբերվող , բայց նաև կար մտավախություն, որ դա դերասանական և ոչ բնական կդիտվի։ Տարիներ հետո բացահայտվեց , որ ես, իրոք, տարբերվող մարդ եմ և՛ իմ ոճով, և՛ մտածելակերպով և նախասիրություններով ։ Ոճս տարիներով գրեթե չի փոփոխվել, բայց դիտվել է նորաձև և՛ մեր երկրում, և՛ արտասահմանում ։ Չեմ կարող ասել, որ ես հետևում եմ հատուկ ստանդարտների։

Իրականում, նորաձևությունը ստեղծում են մարդիկ, ովքեր ստեղծում են նաև բիզնես պրոյեկտներ։ Գաղափարը դառնում է նյութ, նյութը՝ գաղափար , որը հավերժ անիվի մեջ է։ Ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր իրերն այնքան են գնահատում , որ ամբողջ կյանքում կարող են վազել նորաձևության և փոփոխվող տենդենցների հետևից։ Միգուցե տարօրինակ է հնչում իմ կողմից արտահայտած այս միտքը, քանի որ ես նույնպես թելադրում եմ նորաձևություն, բայց ես, երկար ճանապարհ անցնելով, հասկացա, որ ունեմ ասելիք և իմ ինքնաարտահայտման ձևը գտա հենց այս ոլորտում։ Ի սկզբանե այն ինձ համար բիզնես նախագիծ չէր։

Հետո ստեղծվեց Տերյան մշակութային կենտրոնը, որտեղ հավաքված են իրենց գործի նվիրյալ և պրոֆեսիոնալ մարդիկ , ովքեր սիրում են ազգայինը և այս ոլորտում են տեսնում իրենց ինքնաարտահայտման և գաղափարների կյանքի կոչման ուղին։ Շատ մտքեր կային , բայց տարազի նորովի ներկայացման գաղափարն ու ձևը ամենահաջողվածն էր, և դրանով էլ դարձանք հայտնի ու սիրված մեր երկրում և աշխարհի տարբեր ծայրերում։ Կա հարսանեկան տարազի հավաքածու, տոնական առիթների յուրովի ու ոճային մոդելներ։ Այնքան շատ և յուրահատուկ են նմուշներն ու հավաքածուները , որ հնարավոր չէ նույնիսկ հաշվել։

- Առաջիկայում ի՞նչ նորություններ ունեք:

-Նախ ասեմ, որ վերջին շրջանում մեր թիմը համալրվեց Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներով։ Հաջորդ տարին սկսելու ենք կրթական «Կրթիր կրթողին» ծրագրով։ Կազմակերպվելու է տարազի փառատոն, անցկացվելու է արհեստագործների միության փառատոն ոչ միայն հայ վարպետների, այլև մեր միջազգային գործընկերների մասնակցությամբ։ Լինելու են բազմաթիվ ցուցադրություններ տարբեր երկրներում։ Տարին բացվելու է «Fashion Week»-երով և համայնքային ցուցադրություններով։ Հաջորդ տարեվերջին նախատեսվում է նոր «Թագավոր- թագուհիների» հավաքածուի ցուցադրություն։

Նախագծերը շատ են, բայց շեշտը դրվելու է կրթական ծրագրերի իրականացման վրա։

Զրույցն ամբողջությամբ լսեք Podcast-ում։

Տաթև Զաքարյան

Լսեք նաև այլ թեմաներովPodcast-ները

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին