Տնտեսություն

«Կախանի» մեթոդը խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպությունում պետք է գրանցվի որպես հայկական մեթոդ

5 րոպեի ընթերցում

«Կախանի» մեթոդը խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպությունում պետք է գրանցվի որպես հայկական մեթոդ

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գևորգյան գինու գործարան»-ը հայ գինեգործության «կախանի» մեթոդը Հայաստանում արտոնագրելուց հետո «Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ»-ի հետ միասին նպատակ ունի ստանալ նաև միջազգային արտոնագիր՝ «կախանի»-ն գրանցելով որպես հին հայկական գինեգործական մեթոդ։

IMG_20231225_145556_021.jpg (622 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գործարանի և «Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ»-ի ջանքերով մոռացված ավանդույթը կներկայացվի միջազգային OIV-ում (Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպություն)։

Չամչացված խաղողից գինի պատրաստում են շատ երկրներում: Օրինակ՝ իտալացիները խաղողը չամչացնում են տախտակների վրա, մեկ այլ երկրում՝ ծղոտի վրա: Հայկական «Կախանի» մեթոդն արդյունավետ է, քանի որ խաղողը կախվում է թելերի վրա, հատիկները միմյանց չեն դիպչում և շփման մակերես չունեն, այդպիսով ավելի լավ են չորացվում՝ պահպանելով իրենց յուրահատուկ համը:

IMG_20231225_145556_861.jpg (888 KB)

Միջազգային շուկայում «Կախանի»-ն բրենդ դարձնելը «պատրաստված է Հայաստանում» պիտակի տեսանելիության և Հայաստանի դերը գինեգործական շուկայում բարձրացնելու համար է:

«Հասկացա, որ հայկական գինին չունի իր ձևավորած ոճը: Այս ոլորտում առաջատար են այն երկրները, որոնք ունեն ասելիք, ունեն ձևավորած ոճ: Այդ մասին երկար մտածելով և ուսումնասիրություններ անելով՝ փորձել եմ տարբեր մեթոդներ, կանգ առել այս հին հայկական մեթոդի վրա, ապա՝ այն նորացրել, հարմարեցրել եմ ժամանակակից աշխարհին ու արտոնագրել մեթոդը: Աշխատում ենք նաև «Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ»-ի հետ»,- նշեց գինեգործ Վահագն Գևորգյանը:

«Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ»-ի տնօրեն Զարուհի Մուրադյանը նշեց՝ հայկական գինին վերածնունդ է ապրում, և Հայաստանը պարբերաբար ներկայացնում է իր գինիները տարբեր միջազգային հարթակներում: Նա ընդգծեց՝ կարևոր է ներկայացնել Հայաստանի գինեգործության առանձնահատկությունը:

IMG_20231225_145556_032.jpg (651 KB)

«Բացի նրանից, որ մենք հարուստ պատմություն ու ժառանգություն, նաև խաղողի հետաքրքիր սորտեր ունենք, որով առանձնանում ենք: Սրան զուգահեռ ունենք ավանդական տեխնոլոգիաներ, որով պատրաստվում են գինիներ: Մեզ համար կարևոր է, որ առանձնացնենք տեխնոլոգիաները և ուրույն կերպով ներկայանանք աշխարհին: «Կախանի»-ն հատուկ տեխնոլոգիաներից է, որն ուզում ենք տարածել և աշխարհին ներկայանալ հատուկ գինիներով: Երբ դու ներկայացնում ես երկիրդ որպես հնագույն գինեգործական երկիր, բոլորին հետաքրքիր են հին ավանդույթները»,- նշեց Մուրադյանը:

Այսօր «Կախանի» տեսականին ներառում է երեք տեսակի գինիներ՝ կես կախանի, դասական և քաղցր: Հիմնական տարբերությունը խաղողի չորացման ժամկետների մեջ է: Գործարանը պատրաստ է գործընկերներին բացել այս գինու պատրաստման գաղտնիքները, որպեսզի այլ հայկական բրենդերը ևս այս եղանակով գինի արտադրեն: Իսկ այսօր արդեն մի քանի գործարաններ այդ մեթոդով գինի են ստանում:

IMG_20231225_145556_573.jpg (844 KB)

««Կախանի» նշանակում է «կախված»: Հայկական գյուղերում մինչև օրս մրգերը կախված են պահում առաստաղի տակ՝ ձմռանն ուտելու համար։ Այդպես մրգերը չեն փտում: Այն շրջաններում, որտեղ կան խաղողի բազմաթիվ այգիներ, մեր նախնիները խաղողը կախում էին մառաններում։ Հետո էլ սկսեցին չամչացված խաղողի ավելցուկից գինի պատրաստել, քանի որ չէին հասցնում ամբողջն ուտել․ այն անվանեցին «Կախանի» գինի։ Միայն թե նրանց գինին քաղցր էր. չամչացված խաղողի մեջ շաքարի պարունակությունը մեծանում է, և այն դժվար է ամբողջությամբ ֆերմենտացնել տնային պայմաններում: Այդ խնդիրը լուծում ենք ժամանակակից մեթոդներով»,- նշել է գինեգործը:

Միջազգային գինու շուկան ուսումնասիրելով՝ գինեգործը հասկացել է, որ չամչացված խաղողից պատրաստված գինին սիրված է, պահանջված է և, ելնելով պատրաստման բարդությունից, բարձր գնով վաճառվելու պոտենցիալ ունի:

IMG_20231225_145556_366.jpg (1.30 MB)

Այս տարի «Գևորգյան գինու գործարան»-ի կես կախանի գինին արժանացել է գինու միջազգային Concours Mondial de Bruxelles մրցույթի ոսկե մեդալի:

Կարինե Տերտերյան

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյունրիում էր

Տնտեսություն

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյունրիում էր

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

Տնտեսություն

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Նավթի գները նվազել են - 26-07-24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են - 26-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Տնտեսություն

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում