Վառվեցին Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը՝ գյումրեցի փոքրիկների օգնությամբ, վառեց Վարդանանց հրապարակում տեղադրված՝ Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լույսերի վառմանը զուգահեռ տեղի ունեցավ նաև Գյումրու կենտրոնական հրապարակում կազմակերպվող ամանորյա տոնավաճառի բացումը:

Լրագրողների հետ զրույցում քաղաքապետը շնորհավորեց բոլորին գալիք տոների կապակցությամբ։ «Հուսով ենք, 2024-ին ավելի շատ աշխատանքներ կկարողանանք իրականացնել: Խաղաղություն, առողջություն, միասնականություն լինի, թև թիկունքի տանք, բոլորս միասին մեր երկիրը, մեր քաղաքը շենացնենք»,-նշեց Վարդգես Սամսոնյանը` տեղեկացնելով, որ թեև այս տարի քիչ գումար է հատկացվել տոնածառի համար, բայց այն տարածաշրջանում միակ բնական տոնածառն է այս բարձրության, իսկ հաջորդ տարվա համար քաղաքապետը խոստացավ փոխել այն։

Քաղաքի գլխավոր տոնածառն արդեն երկար ժամանակ չի փոխվել այն պատճառաբանությամբ, որ ճոխությունների փոխարեն քաղաքային բյուջեի սուղ միջոցները ավելի կարևոր խնդիրների կուղղվի։ Այս տարի Գյումրու ավագանին գլխավոր տոնածառի, դեկորների տեղադրման ու լուսավորման աշխատանքների համար հատկացրել է 6 մլն դրամ։ Սոճու ճյուղերը բերվել են Լոռուց։ Գյումրու գլխավոր տոնածաը ունի 27 մ բարձրություն։

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները