Պաշտոնական

Պատրաստակամություն եմ հայտնում առավել ամրապնդելու երկկողմ բարեկամական հարաբերությունները. ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի էմիրին

1 րոպեի ընթերցում

Պատրաստակամություն եմ հայտնում առավել ամրապնդելու երկկողմ բարեկամական հարաբերությունները. ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի էմիրին

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության էմիր Շեյխ Միշալ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահին՝ երկրի ղեկավարությունը ստանձնելու կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում ասված է.

«Ձեզ եմ հղում իմ ջերմագին շնորհավորանքները Քուվեյթի Պետության ղեկավարությունը ստանձնելու կապակցությամբ։ Մաղթում եմ նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ Ձեր այս առաքելության իրագործման ճանապարհին։

Մեր երկրների միջև առկա հարաբերություններն ունեն զարգանալու և խորանալու ներուժ։ Պատրաստակամություն եմ հայտնում միասնական աշխատանքի շնորհիվ առավել ամրապնդելու երկկողմ բարեկամական հարաբերությունները համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ի շահ մեր երկու ժողովուրդների։

Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում