Ձեր վերընտրությունը նոր լիցք կհաղորդի հայ-եգիպտական բարեկամությանը. ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Աս-Սիսիին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Եգիպտոսի նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակի արդյունքում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձառությունն ու իմաստությունը կշարունակեք ծառայեցնել ինչպես Ձեր երկրի հետագա զարգացմանն ու առաջընթացին, այնպես էլ Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում խաղաղության և կայունության հաստատմանը:

Համոզված եմ, որ Ձեր վերընտրությունը, ինչը վկայում է եգիպտացի բարեկամ ժողովրդի՝ Ձեր նկատմամբ ունեցած վստահության մասին, նոր լիցք կհաղորդի հայ-եգիպտական բարեկամությանը և հնարավորություն կընձեռի շարունակելու համատեղ համաձայնեցված մեր ծրագրերը, այդ թվում՝ տնտեսության և անվտանգության ոլորտներում փոխգործակցության աշխուժացմանն ուղղված ջանքերը։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արգասաբեր գործունեություն, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և շարունակական բարգավաճում»։

Հայերեն العربية English فارسی Français ქართული Русский Türkçe

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին