ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին տրվող հարկային արտոնության ժամկետը կերկարաձգվի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ ընկերություններին տրվող՝ եկամտային հարկի մասով արտոնության ժամկետը կերկարաձգվի ևս մեկ տարով՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Սահակյանը:

Նախարարի խոսքով՝ ներկայացված փաթեթով նախատեսվում է նախկինում ՏՏ ոլորտին տրվող աջակցության՝ շահութահարկի արտոնության վերացում և եկամտային հարկի մասով արտոնության ժամկետի երկարաձգում մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը:

Օրենքի գործողության ժամկետն արդեն երկրորդ անգամ է երկարաձգվում: Սահակյանի խոսքով՝ տարվա ընթացքում մշակվել է այս օրենքի նախագծի 4 տարբերակ, որոնք քննարկել են և ոլորտային ընկերությունների, և կառավարության, և օրենսդիրի գործընկերների հետ, սակայն, ցավոք, հնարավոր չի եղել որևէ տարբերակի շուրջ համաձայնության գալ:

«Մեկ շաբաթ առաջ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ոլորտի ընկերությունների հետ հանդիպում: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր ճանապարհները, որոշում է կայացվել օրենքը ևս 1 տարով երկարաձգել»,-ասաց նախարարը:

Գործող օրենքով կարգավորումը հետևյալն էր՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվում է հարկային արտոնություններ, մասնավորապես՝ շահութահարկի 0% դրույքաչափի և եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառմամբ:

Նախագծով առաջարկվում է հարկային արտոնության տեսքով պետական աջակցություն տրամադրումը երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ արտոնություն նախատեսելով միայն եկամտային հարկի 10 տոկոսի չափով:

Նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ ստանալով 67 կողմ, 25 ձեռնպահ ձայն:

Հայերեն English Русский

ՀՀ վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Արարատի մարզում ևս մեկ դպրոց է կառուցվել

Իսպանիայում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

Ծավ բնակավայրում խմելու ջրում սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը և համարվում է անվտանգ․ԱՆ

Սլովենիան ու Հայաստանը սերտորեն կգործակցեն կենսաբազմազանության պահպանման ոլորտում․ Տոնե Կայզեր

Բելգրադում Իսրայելի դեսպանատան շենքի մոտ ահաբեկչության փորձ է կատարվել

Սիրիան և Հորդանանը կստեղծեն համատեղ անվտանգության կոմիտե՝ հետաքննելու ավիահարվածների հետևանքները

Հայաստանը և Վրաստանը համագործակցում են անտառային հրդեհների ռիսկերի գնահատման ուղղությամբ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության դեմ պաշտպանության միջոցներն ընդլայնող փաթեթը

Ազգային ժողովը վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը